Ապրելու Արցախ

Հավաքվել է՝ 169,246,305 AMD

Ինչու դառնալ ապրելու Արցախի դեսպան

Ապրելու Արցախի դեսպան է նա, ով հավատում է, որ Արցախի ապագան մեր ձեռքերում է և մեզանից է կախված ինչպես է զարգանալու Արցախը, ինչ կարգավիճակով… նա, ով չի հանձնվել և չի կասկածում, որ Արցախը մեր հայրենիքն է… նա, ով գիտի, որ հողը ապրեցնելով է կենդանություն ստանում … նա, ով խոնարհվում է հայ զինվորի առջև, որոնք իրենց կյանքը չեն խնայել Արցախը հայերեն ապրեցնելու համար … նա, ով խոստանում է նահատակված հայ զինվորներին, որ ջանք չեն խնայելու, որ հայն ապրի Արցախում՝ ի փառս հայոց պետականության և նրա նվիրյալ զավակների… Եվ կանգնած է այն հայի կողքին, ով ապրում է Արցախում՝ ապրեցնելով Արցախը: 

 

Եվ, ահա, եթե, հավատում ես, որ հայը անելիք ունի Արցախում և Արցախը հայերեն ապրեցնելու գործում, դու Ապրելու Արցախի դեսպան ես: 

 

Դու պատմելու ես Արցախում մեր առաքելության մասին և քո վստահությամբ և հավատով ուժեղացնելու ես հայկականը Արցախում և քո պատմություններով նոր մարդիկ են միանալու մեզ՝ իրենց կարողությունները առաջարկելով Արցախին, հանգանակելով հօգուտ Արցախում իրականացվող կոնկրետ ծրագրերի կամ ուղղակի աջակցելով հիմնադրամին՝ իրագործելու իր տեսլականը: 

 

Քո ամենամսյա անդամավճարները ծառայելու են բացառապես Արցախում իրականացվող ծրագրերի իրականացմանը: Դեսպանի անդամությունը տարեկան է: Ամեն տարի Ապրելու Արցախի դեսպան դառնալու համար քո վճռական հանձնառության և հաստատման կարիքն է լինելու: 

 

Ու եթե դու արդեն գիտես, թե ինչու ես դառնում Ապրելու Արցախի դեսպան, մենք օր առաջ քո կարիքն ունենք! Սպասում ենք քեզ մեր նվիրական թիմում …

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՂԵՔ

Բաժանորդագրվեք Ապրելու Արցախի նորություններին, ստացեք Հիմնադրամի հաշվետվությունները, հետևեք ծրագրերի ընթացքին

ԴԱՐՁԻՐ ԱՊՐԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԴԵՍՊԱՆ

Միասին Ապրեցնենք Արցախը

icon

Ինչու դառնալ ապրելու Արցախի դեսպան

Կարդալ Ավելին
icon

Դիմել դառնալու Ապրելու Արցախի դեսպան

Դիմել
icon

Մեր դեսպանները

Տեսնել