Ապրելու Արցախ

Հավաքվել է՝ 169,246,305 AMD

100 տուն Արցախում նախաձեռնություն

Սիրելի հայրենակիցներ, 

 

Արցախում և Արցախի համար սկսում ենք մի կարևոր նախաձեռնություն, որը նոր որակի կյանքի պայմաններ է ստեղծելու պատերազմի արհավիրքը վերապրած, սակայն ոչ մի դեպքում չհանձնված արցախցու համար, ով որոշում ունի՝ կյանքը շարունակել Արցախում։ 

 

Հիմնադրամը աջակցելու է Արցախում նոր բնակավայրի կառուցմանը՝ 100 տուն նախագծի շրջանակներում, որի արդյունքում Արցախում կառուցվելու են փայտե տներ՝ ինքնատիպ նախագծով։ 100 տեղահանված բազմանդամ ընտանիք, ովքեր ցանկություն կունենան բնակվել հենց այս տիպի էկոլոգիապես մաքուր փայտե առանձնատներում, կդառնան 100 տան ծրագրի շահառու։ 

 

Չնաշխարհիկ վայրը, որտեղ կառուցվելու է բնակավայրը, գտնվում է Դահրավ գյուղի մերձակայքում։ Այս նախագիծը նաև նոր շունչ է տալու գյուղին՝ դարձնելով այն բազմամարդ և ապրելու համար հետաքրքիր։ 

 

Մենք լիահույս ենք, որ այս յուրահատուկ նախագիծը կդառնա ևս մեկ հույսի աղբյուր պատերազմի միջով անցած մեր արցախցի հայրենակիցների համար և կլինի յուրօրինակ հիշեցում իրենց համար, որ քանի դեռ բաբախում է մեկ հայի սիրտ, Արցախը մենակ չէ․․․ 

 

Միասի՛ն ապրեցնենք Արցախը․․․

05.06.2021 19:02

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՂԵՔ

Բաժանորդագրվեք Ապրելու Արցախի նորություններին, ստացեք Հիմնադրամի հաշվետվությունները, հետևեք ծրագրերի ընթացքին

ԴԱՐՁԻՐ ԱՊՐԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԴԵՍՊԱՆ

Միասին Ապրեցնենք Արցախը

icon

Ինչու դառնալ ապրելու Արցախի դեսպան

Կարդալ Ավելին
icon

Դիմել դառնալու Ապրելու Արցախի դեսպան

Դիմել
icon

Մեր դեսպանները

Տեսնել